Հեղինակը պատմում է, որ 1914 թվականին, երբ վեց տարեկան էր, մի ծերունի է երևում Սան Բենիտոյի փողոցում իրենց տան մոտ: Ծերունին փող է փչում։ Հեղինակը խնդրում է նրան մի մեղեդի նվագել, սակայն ծերունին նրանից ջուր է խնդրում: Ասում է, որ իր սիրտը շոտլանդական լեռներում է: Հեղինակի հայրը առաջարկում է ծերունուն ճաշել իրենց հետ: Ծերունին համաձայնում է: Նա ներկայանում է՝ Ջասպր Մաք-Գրեգոր։ Հայրը հեղինակին ուղարկում է նպարավաճառի մոտ՝ ապառիկով գնելու ֆրանսիական բատոն և պանիր: Տղան դժկամորեն գնում է, սակայն ասում, որ նպարավաճառը ոչինչ չի տա, քանի որ հորը անբանի մեկն է համարում: Հայրն ասում է, որ ինքը անբան չէ, անընդհատ աշխատում է բանաստեղծությունների վրա: Հեղինակը հասնում է խանութ և վաճառողին՝ միսթր Կոզակին ամենաանհեթեթ հարցերն է տալիս: Ի՞նչ կաներ, եթե հայտնվեր Չինաստանում և ուտելու ոչինչն չունենար, ինչպե՞ս են նրա կինը, որդին, դուստրը… Կոզակն էլ է հետաքրքրվում հեղինակի՝ Ջոննիի ընտանիքի անդամներից, բայց, միևնույն է, նշում է, որ Ջոննին պիտի վճարի: Ջոննին ձեռք չի քաշում և սկսում է պատմել, որ իրենց հյուր է եկել մեծ արտիստ Մաք-Գրեգորը… Ի վերջո Կոզակը զիջում է բատոնը և պանիրը և հաշվում է Ջոննիի հոր ընդհանուր պարտքը: Հեղինակը բատոնը և պանիրը ձեռքին տուն է վերադառնում: Հայրը և ծերունին շատ են ուրախանում: Ուտելուց հետո ծերունին սկսում է հայացքը պտտել այս ու այն կողմ և ուտելու ուրիշ բան փնտրել: Առաջարկում է ուտել Ջոննիի լորտուներին: Բայց հեղինակը չի համաձայնում սպանել իր լորտուներին: Փոխարենը խնդրում են Մաք-Գրեգորին, որ նա հնչեցնի իր փողը և մի բան նվագի: Նա սկսում է նվագել բակում հարևանների համար: Հետո արագ ընդհատում է իր նվագը և սկսում իր կյանքի պատմությունն անել: Երբ նրան ընդհատում են և խնդրում վերադառնալ նվագին, նա հարցնում է իրեն ընդատած Ռուֆին, թե չի ճարվի արդյոք նրա մոտ հավկիթ: Ռուֆը գնում է մեկ հատիկ հավկիթի ետևից: Մեկ ուրիշ հանդիսատեսից Մաք-Գրեգորը խնդրում է երշիկի կտոր: Բոլորը մի-մի կտոր ուտելու բան են բերում և Ջոննիի ընտանիքը սկսում է քեֆ անել: Հավկիթ, երշիկ, կանաչ սոխ, երկու տեսակ պանիր, յուղ, երկու տեսակ հաց, խաշած կարտոֆիլ, թարմ պոմիդորներ, սեխ, թեյ և շատ ուրիշ համեղ բաներ: Միստր Մաք-Գրեգորը 17 օր մնում է հեղինակի տանը: Հետո ծերանոցից մի մարդ է գալիս և ասում, որ փնտրում է դերասան Ջասպր Մաք-Գրեգորին: Ծերանոցում ներկայացում են պատրաստում և նրանց դերասան է հարկավոր: Միստր Մաք-Գրեգորը գնում է այդ մարդու հետ: Հաջորդ օրը հայրը խիստ սովածանում և ասում է, որ Ջոննին դարձյալ գնա Կոզակի մոտ: Հեղինակը գնում է խանութ և սկսում քննարկել Չինաստանում հայտնված քաղցած մարդու հարցը ճիշտ այնտեղից, ուր նախորդ անգամ կանգ էր առել։ Ստիպված է լինում մեծ ջանք գործադրել, որպեսզի դատարկ ձեռքով չվերադառնա: Բերում է մի ծրար թռչնահատիկ ու մի փոքրիկ աման թխկու հյութ: Առավոտյան լսում են, թե ինչպես տատիկը գեղգեղում է ինչպես դեղձանիկը: Հայրը զայրանում է. ինչպե՞ս պիտի մեծ պոեմ գրի միայն թռչնահատիկ ուտելով։
Որոնում
Բաժիններ
- 2019-2020 ուսումնական տարվա առաջին շրջանի անհատական ուսումնական պլան
- 2020-2021 տեխնոլոգիա
- Без рубрики
- English 9
- Հայոց լեզու
- Հայոց լեզու 8
- Հայոց լեզու 9
- Հանրահաշիվ
- Հանրահաշիվ 9
- Հասարակագիտություն 8
- Մաթեմատիկա
- Մայրենի
- Նախագիծ «Պատվաստանյութեր»
- Պատմություն
- Պատմություն 8
- Պատմություն 9
- Ռուսերեն
- Ռուսերեն 8
- Ռուսերեն 9
- Տրամաբանություն
- Քիմիա
- Քիմիա 8
- Քիմիա 9
- Ֆիզիկա
- Ֆիզիկա 8
- Ֆիզիկա 9
- Ֆիզիկա Լաբառատոր աշխատանքներ
- Ֆիզիկա․ տանը և դասարանում
- անգլերեն
- հայրենագիտություն
- հետաքրքիր
- Անգլերենի բառարան
- Անհատական ուսումնական պլան
- Աշխարհագրություն
- Աշխարհագրություն 8
- Աշխարհագրություն 9
- Առաջին ուսումնական շրջանի հաշվետվություն
- Առողջագիտություն
- Բնագիտություն
- Գրականություն
- Գրականություն 8
- Գրականություն 9
- Երկրաչափություն
- Երկրաչափություն 8
- Իսպաներեն
- Իրավունք 9
- Կենսաբանություն
- Կենսաբանություն 8
- Կենսաբանություն 9
- Կինո ֆոտո
Արխիվ
- Июнь 2022
- Май 2022
- Апрель 2022
- Март 2022
- Февраль 2022
- Декабрь 2021
- Ноябрь 2021
- Октябрь 2021
- Сентябрь 2021
- Июнь 2021
- Май 2021
- Апрель 2021
- Март 2021
- Февраль 2021
- Декабрь 2020
- Ноябрь 2020
- Октябрь 2020
- Сентябрь 2020
- Май 2020
- Апрель 2020
- Март 2020
- Февраль 2020
- Декабрь 2019
- Ноябрь 2019
- Октябрь 2019
- Сентябрь 2019
- Май 2019
- Апрель 2019
- Март 2019
- Февраль 2019
- Январь 2019
- Декабрь 2018
- Ноябрь 2018
- Октябрь 2018
- Сентябрь 2018
- Май 2018
- Апрель 2018
- Март 2018
- Февраль 2018
- Январь 2018
- Декабрь 2017
- Ноябрь 2017
- Октябрь 2017
- Сентябрь 2017
- Май 2017
- Апрель 2017
- Март 2017
- Декабрь 2016
- Март 2016
- Ноябрь 2015
Օրացույց