Պատմություն

Համաձա՞յն եք, որ Սարդուրի II-ի օրոք Վանի տերությունը ունեցավ տարածքային ամենամեծ աճը։ Պատասխանը հիմնավորե՛ք։

Գահակալման սկզբում ձեռնարկած բարենորոգումներով Սարդուրի Բ-ն հզորացրել է զինված ուժերը, մի քանի պատժիչ արշավանքներով ճնշել ծայրամասային ցեղերին և ամրապնդել միապետության դիրքերը, բազմաթիվ արշավանքներով ընդարձակել է թագավորության սահմանները։ Գլխավոր հակառակորդի՝ Ասորեստանի դեմ մրցապայքարում մ.թ.ա. 753 կամ 752 թվականին հաղթել է Աշշուր-ներարի V թագավորին և նրան դուրս մղել Հյուսիսային Ասորիքից ու Հյուսիսային Միջագետքից։ Սարդուրի Բ-ի գերիշխանությունը ճանաչել և նրան հարկեր են վճարել Մելիտեայի (Մելիտինե), Կումմախայի (Կոմմագենե), Արմեի (Արամ, Հյուսիսային Ասորիքում), Մանայի և այլ թագավորություններ։ Նրա օրոք պետության սահմանները հյուսիս-արևմուտքում հասել են մինչև Կուլխա Կողքիս երկիրը, Հյուսիսում և հյուսիս-արևելքում՝ Կուր, իսկ արևմուտքում Եփրատ գետերը, հարավ-արևմուտքում՝ Կումմախա և Արմե երկրները, հարավում՝ Հյուսիսային Միջագետք և Ասորեստան, հարավ-արևելքում՝ Մանա երկիրը։ Նրա նպատակն էր Ասորեստանը շրջապատել բոլոր կողմերից և վերջնական հարված հասցնել նրան

4. Շարադրե՛ք Արտաշես I-ի բարեփոխումների հետևանքները

Արտաշես Ա–ի թագավորությունն սկզբում սահմանափակված է եղել Մեծ Հայքի կենտրոնական մարզերով։ Կարճ ժամանակաշրջանում նա վերամիավորել է Երվանդունիների պետությունից մ.թ.ա. III դ. վերջին կամ մ.թ.ա. II դ. սկզբին անջատված ծայրագավառները, ստեղծել միաձույլ պետություն, որի հզորությունն ու կենսունակությունը խարսխված է եղել միասնական էթնիկական հիմքի վրա։ Հույն աշխարհագրաագետ Ստրաբոնը մանրամասն տեղեկություններ է հաղորդում Արտաշեսի այդ միավորիչ գործունեության մասին։ Իր թագավորության սկզբում Արտաշես Ա արշավում է դեպի արևելք և հասնում Կասպից ծովի ափերը, որի շնորհիվ Մեծ Հայքին են միացվում Փայտակարանը և Կասպից երկիրը։ Միացյալ հայկական պետությունից դուրս են մնացել Փոքր Հայքը, Կոմմագենեն և Ծոփքը։ 

Рубрика: Պատմություն 9 | Оставить комментарий

Проект. (шахматы)

(Возникновение шахмат.)

Название «шахматы» возникло на Востоке, где на персидском языке Шах называют правителя, царя, а «мат» означает «конец» или «умер».: ___________________________________________________(О шахматах.)Шахматы-это настольная игра для двух игроков, в которую играют последовательно на квадратной доске с 64 полями светлого и темного цвета (8 x 8 клеток). В начале игры у каждого из игроков по 16 шашек: один король, одна королева, две лодки, две лошади, два слона и восемь солдат. Всего каждый из шести видов шашек ходит по-своему. Шашки используются для удара и захвата шашек противника, цель игры — объявить пальцем короля противника.___________________________________________________________________________________

(Вильгельм Стейниц — первый чемпион мира по шахматам.)

Тогда Вильгельму Штейницу удалось победить известного немецкого шахматиста Иоганна Цукертота (+10-5 =5). Вильгельм родился в Праге, в семье маленького купца, где он был 13-м ребенком. всю жизнь посвятил шахматам. в юности покинул Политехнический институт, чтобы полностью посвятить себя этой игре. в то время шахматы все еще считались обычным развлечением: Он первым сформировал основные теоретические принципы, которые актуальны в настоящее время:___________________________________________________________________________________

(Шахматы В Армении.)

Армения считается шахматной страной. Петросяна, международные гроссмейстеры Р. С. Ваганян, С. В 2008 Году Он Был Переведен На Армянский Язык. А. Акопян, А. А. Петросян, А. Анастасия А. Минасян, К. В 1991 Году. В 1999 году сборная Армении по шахматам завоевала звание чемпиона Европы, в 1992 и 2002 годах стала бронзовым призером на Всемирных шахматных Олимпиадах, в 2006 году-чемпионом.:

Рубрика: Без рубрики, Ռուսերեն 9 | Оставить комментарий

Նախագիծ. (Շախմատի մասին)

___________________________________________________________________________________

(Շախմատի առաջացումը։)

Շախմատի հայրենիքը համարվում է Հնդկաստանը, որտեղ այդ խաղի մասին առաջին անգամ հիշատակվել է դեռևս VI դարում: Առասպելի համաձայն՝ շախմատը հնարել է մի հնդիկ իմաստուն իր տիրակալի համար: Սակայն կասկածից վեր է, որ շախմատի գյուտը ոչ թե մեկ մարդու, այլ բազմաթիվ ժողովուրդների մտքի արգասիք է: «Շախմատ» անվանումն առաջացել է Արևելքում, որտեղ պարսկերեն շահ են անվանում տիրակալին, թագավորին, իսկ «մատ» նշանակում է «Վերջ» կամ «մահացավ»:  

___________________________________________________________________________________

(Շախմատի մասին։)

Շախմատը, դա երկու խաղացողի համար նախատեսված սեղանի խաղ է, որը խաղում են հաջորդաբար բաց և մուգ գույնի 64 դաշտ ունեցող (8 x 8 վանդակ) քառակուսի խաղատախտակի վրա։ Խաղի սկզբում, խաղացողներից յուրաքանչյուրը ունենում է 16 խաղաքար՝ մեկ արքա, մեկ թագուհի, երկու նավակ, երկու ձի, երկու փիղ և ութ զինվոր։ Ընդամենը վեց տեսակի խաղաքարերից յուրաքանչյուրը քայլում է յուրովի։ Խաղաքարերը օգտագործվում են հակառակորդի խաղաքարերը հարվածելու և վերցնելու համար, խաղի նպատակն է մատ հայտարարել հակառակորդի արքային։

___________________________________________________________________________________

(Վիլհելմ Ստեյնից — Շախմատի աշխարհի առաջին չեմպիոնը։)

Շախմատի աշխարհի առաջին պաշտոնական չեմպիոնի տիտղոսը Վիլհելմ Ստեյնիցը նվաճեց 1886-ին՝ իր 50-ամյակի նախօրեին: Այնուհետև Վիլհելմ Ստեյնիցին հաջողվեց հաղթել գերմանացի հայտնի շախմատիստ Յոհան Ցուկերտոտին`(+10-5 =5) ընդհանուր հաշվով: Վիլհելմը ծնվել է Պրահայում՝ փոքր վաճառականի ընտանիքում, որտեղ նա 13-րդ երեխան էր: Իր ամբողջ կյանքը նվիրել է շախմատին: Երիտասարդության տարիներին լքել է Պոլիտեխնիկական ինստիտուտը, որպեսզի ամբողջությամբ նվիրվի այս խաղին: Սա լուրջ քայլ էր, քանի որ այն ժամանակ շախմատով շատ դժվար էր գումար վաստակել: Այն ժամանակ շախմատը դեռ համարվում էր սովորական զվարճանք: Հին խաղի նկատմամբ հետաքրքրությունը փոքր էր: Չնայած դրան, Ստեյնիցը որոշեց դառնալ շախմատի առաջին պրոֆեսիոնալը: Նաև Ստեյնիցին կարելի է անվանել շախմատի ոլորտում ամենամեծ տեսաբան: Նա առաջինն է, որ ձևավորել է հիմնական տեսական սկզբունքները, որոնք արդիական են ներկայումս:

___________________________________________________________________________________

(Շախմատը Հայաստանում։)

Հայաստանը համարվում է շախմատային երկիր: Աշխարհի չեմպիոն Տ. Պետրոսյանի, միջազգային գրոսմայստերներ Ռ. Վահանյանի, Ս. Լպուտյանի, Վ. Հակոբյանի, Ա. Պետրոսյանի, Ա. Անաստասյանի, Ա. Մինասյանի, Կ. Ասրյանի, Լ. Արոնյանի անունները լայնորեն հայտնի են շախմատային աշխարհում: 1999 թ-ին Հայաստանի շախմատի ազգային հավաքականը նվաճել է Եվրոպայի չեմպիոնի կոչումը, 1992 և 2002 թթ-ին շախմատի համաշխարհային օլիմպիադաներում դարձել բրոնզե մեդալակիր, 2006 թ-ին՝ չեմպիոն: Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) Տիգրան Պետրոսյանի պատվին սահմանել է «Տիգրան» հատուկ մրցանակը, իսկ Հայաստանի շախմատի տունը, որի առջև կանգնեցված է  շախմատիստի կիսանդրին, կոչվել է նրա անունով:

Рубрика: Գրականություն 9 | Оставить комментарий

Ներկայացրեք հայկական իրականության 2030 և 2050 թվականների Ձեր տեսլականներ։

_____________________________________________________________

Իմ կարծիքով, Հայաստանը 30֊ական թվականներին համերաշխության պայմանագրեր կնքած կլինի Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի հետ։ Ինձ թվում է, որ Արցախը կմտնի Ռուսաստանի կազմի մեջ, և ռուսամեդ քաղաքանություն կվարի։ Հայաստանը ինչ֊որ չափով տնտեսական, ռազմավարական կայունություն ձեռք կբերի, բայց քաղաքական իրավիճակը, շնորհիվ ընդդիմության, անընդհատ անկանոն կլինի։ Կարծում եմ, որ նորագույն տեխնոլոգիաները կնպաստեն գյուղատնտեսության աճին, նաև քաղաքաշինությանը։ Եվ Հայաստանում ներգաղթ կնկատվի, այսինքն շատերը կվերադառնան հայրենիք։ Իսկ 50 տարի անց, մեր պետությունը միասնական չի լինելու,պառակտողներ անընդհատ կգտնվեն։ Պարզապես պետք է կայուն մնալ համոզմունքների մեջ. այն է հայ ազգը պիտի ունենա բարձր ու որակյալ կրթություն, ուժեղ ու կայուն բանակ,հաստատուն տնտեսություն ու հաստատուն կապեր արտերկրների հետ։ Բայց միևնույնն է ես իմ ապագան հայրենիքիս հետ եմ կապում։

Рубрика: Պատմություն 9 | Оставить комментарий

Պատմություն

Թեմաներ։ Թավշյա՞ հեղափոխությո՞ւն: Ապագայաբանական կանխատեսումներ:

Հաստատեք կամ հերքեք այն տեսակետը, որ 2018 թվականի ապրիլին ՀՀ-ում սկսվել է հեղափոխություն;

Վերլուծեք 2018-2022 թվականներին ՀՀ-ում տեղի ունեցածի վրա ներքին և արտաքին գործոնների ազդեցությունը:

Ներկայացրեք հայակական իրականության 2030 և 2050 թվականների Ձեր տեսլականները:

__________________________________________________

2018թ-ին Հայաստանում տեղի ունեցավ հեղափոխություն, որն անվանեցինք թավշյա, այն շատ նման էր  Սլովակիայում 1989թ տեղի ունեցած թավշյա հեղափոխությանը, քանի որ ոչ բռնի, անարյուն, խաղաղ գործողություններով ուղեկցված ցույցերի,  քաղաքացիական  երթերի արդյունքում գործող իշխանությունը իր դիրքերը զիջեց։ Ժողովրդի բողոքի գործողություններն ուղղված էին Հայաստանի Հանրապետության վարչապետ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երրորդ ժամկետի կասեցմանը, որի արդյունքում էլ տեղի ունեցավ վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականը, ապա մայիսի 8-ին Ազգային ժողովի կողմից ժողովրդի թեկնածու Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում ընտրելը։ Նաև բողոքի մյուս գործողությունների պահանջը դարձավ իշխանությունից Հայաստանի հանրապետական կուսակցության հեռացումը:

Այս գործողություններից հետո թվում էր, թե հայ ժողովրդի կենսամակարդակը կբարելավվի, բայց իմ կարծիքով առանձնապես շատ բան չփոխվեց։ Նույնիսկ ավելի բարդացավ, երբ սկսվեց  2020 թվականի սեպտեմբերի 27-ի պատերազմը (44 օրյա պատերազմ), որն ավարտվեց Ռուսաստանի Դաշնության միջամտությամբ և մեր պարտությամբ։

 Ռուսաստանի Դաշնության միջամտությունը չի նշանակում, որ նա պաշտպանում էր Հայաստանի շահերը։ Ռուսաստանը շահագրգռված է իրականացնել իր իսկ պետության ռազմավարությունը` սահմանամերձ տարածաշրջաններ ունենալ հզոր պետությունների կողքին:

Իմ համոզմամբ մեր երկրի ապագան կախված է երկու գերպետությունների`  ԱՄՆ-ի և Ռուսաստանի Դաշնության միջև հավասարակշռությունը պահելու մեջ։ Եթե մեր կառավարությունը տանի դիվանագիտական ճշգրիտ քաղաքականություն, մեր երկիրը շատ արագ տեմպերով թե տնտեսապես, թե ռազմական առումով կբարգավաճի։

Ես համոզված եմ, որ այժմյան խառնակչությունները ավելի են մասնատում հայ ազգին։ Ընդդիմությունն անընդհատ փորձում է թուլացնել ներկա իշխանության գործունեությունը։

Ես մտածում եմ, որ 30 կամ նույնիսկ 50 տարի անց, մեր պետությունը միասնական չի լինելու,պառակտողներ անընդհատ կգտնվեն։ Պարզապես պետք է կայուն մնալ համոզմունքների մեջ. այն է հայ ազգը պիտի ունենա բարձր ու որակյալ կրթություն, ուժեղ ու կայուն բանակ,հաստատուն տնտեսություն ու հաստատուն կապեր արտերկրների հետ։ Բայց միեւնույնն է ես իմ ապագան հայրենիքիս հետ եմ կապում։

Рубрика: Պատմություն 9 | Оставить комментарий

Լրացուցիչ աշխատանք. Վ.Սարոյանի «իմ սիրտը լեռներում է»

Հեղինակը պատմում է, որ 1914 թվականին, երբ վեց տարեկան էր, մի ծերունի է երևում Սան Բենիտոյի փողոցում իրենց տան մոտ: Ծերունին փող է փչում։ Հեղինակը խնդրում է նրան մի մեղեդի նվագել, սակայն ծերունին նրանից ջուր է խնդրում: Ասում է, որ իր սիրտը շոտլանդական լեռներում է: Հեղինակի հայրը առաջարկում է ծերունուն ճաշել իրենց հետ: Ծերունին համաձայնում է: Նա ներկայանում է՝ Ջասպր Մաք-Գրեգոր։ Հայրը հեղինակին ուղարկում է նպարավաճառի մոտ՝ ապառիկով գնելու ֆրանսիական բատոն և պանիր: Տղան դժկամորեն գնում է, սակայն ասում, որ նպարավաճառը ոչինչ չի տա, քանի որ հորը անբանի մեկն է համարում: Հայրն ասում է, որ ինքը անբան չէ, անընդհատ աշխատում է բանաստեղծությունների վրա: Հեղինակը հասնում է խանութ և վաճառողին՝ միսթր Կոզակին ամենաանհեթեթ հարցերն է տալիս: Ի՞նչ կաներ, եթե հայտնվեր Չինաստանում և ուտելու ոչինչն չունենար, ինչպե՞ս են նրա կինը, որդին, դուստրը… Կոզակն էլ է հետաքրքրվում հեղինակի՝ Ջոննիի ընտանիքի անդամներից, բայց, միևնույն է, նշում է, որ Ջոննին պիտի վճարի: Ջոննին ձեռք չի քաշում և սկսում է պատմել, որ իրենց հյուր է եկել մեծ արտիստ Մաք-Գրեգորը… Ի վերջո Կոզակը զիջում է բատոնը և պանիրը և հաշվում է Ջոննիի հոր ընդհանուր պարտքը: Հեղինակը բատոնը և պանիրը ձեռքին տուն է վերադառնում: Հայրը և ծերունին շատ են ուրախանում: Ուտելուց հետո ծերունին սկսում է հայացքը պտտել այս ու այն կողմ և ուտելու ուրիշ բան փնտրել: Առաջարկում է ուտել Ջոննիի լորտուներին: Բայց հեղինակը չի համաձայնում սպանել իր լորտուներին: Փոխարենը խնդրում են Մաք-Գրեգորին, որ նա հնչեցնի իր փողը և մի բան նվագի: Նա սկսում է նվագել բակում հարևանների համար: Հետո արագ ընդհատում է իր նվագը և սկսում իր կյանքի պատմությունն անել: Երբ նրան ընդհատում են և խնդրում վերադառնալ նվագին, նա հարցնում է իրեն ընդատած Ռուֆին, թե չի ճարվի արդյոք նրա մոտ հավկիթ: Ռուֆը գնում է մեկ հատիկ հավկիթի ետևից: Մեկ ուրիշ հանդիսատեսից Մաք-Գրեգորը խնդրում է երշիկի կտոր: Բոլորը մի-մի կտոր ուտելու բան են բերում և Ջոննիի ընտանիքը սկսում է քեֆ անել: Հավկիթ, երշիկ, կանաչ սոխ, երկու տեսակ պանիր, յուղ, երկու տեսակ հաց, խաշած կարտոֆիլ, թարմ պոմիդորներ, սեխ, թեյ և շատ ուրիշ համեղ բաներ: Միստր Մաք-Գրեգորը 17 օր մնում է հեղինակի տանը: Հետո ծերանոցից մի մարդ է գալիս և ասում, որ փնտրում է դերասան Ջասպր Մաք-Գրեգորին: Ծերանոցում ներկայացում են պատրաստում և նրանց դերասան է հարկավոր: Միստր Մաք-Գրեգորը գնում է այդ մարդու հետ: Հաջորդ օրը հայրը խիստ սովածանում և ասում է, որ Ջոննին դարձյալ գնա Կոզակի մոտ: Հեղինակը գնում է խանութ և սկսում քննարկել Չինաստանում հայտնված քաղցած մարդու հարցը ճիշտ այնտեղից, ուր նախորդ անգամ կանգ էր առել։ Ստիպված է լինում մեծ ջանք գործադրել, որպեսզի դատարկ ձեռքով չվերադառնա: Բերում է մի ծրար թռչնահատիկ ու մի փոքրիկ աման թխկու հյութ: Առավոտյան լսում են, թե ինչպես տատիկը գեղգեղում է ինչպես դեղձանիկը: Հայրը զայրանում է. ինչպե՞ս պիտի մեծ պոեմ գրի միայն թռչնահատիկ ուտելով։

Рубрика: Գրականություն 9 | Оставить комментарий

Урок 22

Упр. 1 : Подберите антонимы к словам. По вертикали получится слово.

Широкий – узкий

Твердый – мягкий

Старый – новый

Скучный – интересный

Бесполезный – полезный

Неряшливый – прилежный

 Упр 2. Спишите, вставляя пропущенные буквы. Укажите неопределённо-личные и обобщённо-личные предложения. Устно объясните, какими формами глагола выражено в каждом предложении сказуемое.

1) Бездонную бочку водой не наполнишь. (Посл.)

2) Вас просят к телефону.

3) Дело словом не заменишь. (Посл.)

4) Поднялся шум, прощальный плач, ведут на двор осьмнадцать кляч, в возок боярский их впрягают. (П.)

5) На войне встречаешь разных людей. (Симонов.)

6) В лесах прорубали с запада на восток широкие просеки. (Пауст.)

7) Стой за правду горой. (Посл.)

8) Мне даже на пакетах пишут «ваше превосходительство».(Г.)

9) Любишь кататься — люби и саночки возить. (Посл.)

10) На даче спят под стук дождя.

11) А за стеной всё что(то) делалось, делалось, и вот, наконец, и нас позвали к столу. 

Рубрика: Ռուսերեն 9 | Оставить комментарий

«Համբերանքի չիբուխը»

Երկաթուղին ոլորվում է Շիրակի ծաղկած դաշտերում: Հեղինակը վագոնի լուսամատից նայում է սիրելի հողի կտորին: Ահա՛ և Օհան-ամու ջրաղացի տեղը։ Առուն չորացել է, ջաղացը ավերվել, միայն երեք ուռի և մի բարդի է մնացել այն փոքր ծառուտից: Օհան-ամին վաղուց մեռել է և թաղված է այս ծառերի տակ։ Իր ձեռքով է շինել ջաղացը և տնակը: Հեղինակի թարմ զգայության վրա խորհրդավոր տպավորություն էր թողնում նրա ապրած կյանքը և իր ապրումներին գումարած մտքերը։ Մինչև քառասուն տարին Օհան-ամին ապրել է իր պապերի գյուղում, աշխատել է, ցանել ու հնձել, ծնողներին խնամել ու պատվով թաղել, քույրերին ամուսնացրել, ինքն էլ ամուսնացել և որդիներ ունեցել։ Գյուղում հողաբաժին է լինում։ Հարուստներն իրենց մեջ են բաժանում բերրի հողերը և ստերջ հողերը տալիս թույլերին։ Օհանը զայրանում է։ Գյուղի զրկված մասին ըմբոստացնում է։ Հարձակվում, ծեծում են ռեսին ու հարուստներին։ Գալիս է կաշառված պրիստավը մի քանի յասավուլներով, հավաքում ըմբոստներին, քաշում մտրակի տակ։ Օհանը վերցնում է քարը և խփում պրիստավին։ Մյուսները հետևում են նրա օրինակին և հարձակվում յասավուլների վրա: Երբ կազակները գալիս են նրանց ձերբակալելու՝ ելնում են սարերը, «ղաչաղ» են դառնում։ Կարճ ժամանակ անց ղաչաղները իջնում են գյուղը, ընկնում հարուստների ոտները, ներում են  խնդրում և ներվում։ Օհանը մնում է 4 ընկերների հետ։ Ընկերներն էլ գալիս են, ներում են ստանում։ Բայց Օհանը մնում է անսասան։ Մի օր մատնությամբ բռնվում է։ 4 տարով բանտում է հայտնվում։ Երբ ազատվում է, գյուղ է գալիս, բայց չի ուզում տեսնել իր դավաճան, փոքրոգի ընկերներին: Հեռանում է ջրաղացը և այդպես «աշխարհաթող» լինում Օհան-ամին։ Նրա մշտական ընկերը իր գամփռ Ասլանն է՝ հավատարիմ շունը: Նրան հաճախ է այցելում հեղինակը մանուկ ժամանակ: Հետը թեյ է խմում, նայում, ինչպես է քաշում իր համբերանքի չիբուխը և լսում պատմությունները:

«Իր համեբանքի չիբուխ քաշելու» արտահայտությունն էլ Օհանը Միրզա Մեհդիից էր սովորել՝ իմաստուն մի մարդուց, որին հաճախ է հիշում: Հիշում է, թե որքան բան է սովորել բանտում: Այնտեղ ուրիշների փողը կերած վաճառականը ուտելիք ու խմելիք էր ստանում հենց իրենից տուժածներից: Բանտի մեջ է հասկացել բանի ուղն ու ծուծը։ Գյուղ ու քաղաք իրար գզում են փողի, հարստության, ուրիշի աշխատանքը տանելու համար։ Եվ քանի որ փողը կա, մարդ չկա, սեր ու խիղճ չկա։

Մխոն Օհան-ամու քրոջ որդին է՝ մանուկ հասակից որբացած։ Մեծացել է քեռու տանը, իբրև նրա որդիներից մեկը։ Մոտ երեսուն տարեկան է, նեղ ճակատով, մեծ քթով և բարձրահասակ։ «Խելառշունչի մեկն է», գյուղացիները այսպես են բնորոշել նրան։ Խելառ-խելոք։ Սակայն մշտական զվարթ տրամադրության մեջ է այդ մարդը։ Աշխարհի չար իրերը նրան բարի դեմքով են երևում։ Ամեն բան ծիծաղի առիթ է նրա համար՝ ցավ, հիվանդություն, ծերություն: Մխոն ապրում է Օհան-ամու հետ, թեև նրա մի ոտը ջաղացումն է, մյուս ոտը՝ գյուղում։ Միասին վարում են իրենց փոքր տնտեսությունը՝ բաղկացած մի-երկու տասնյակ հավերից ու բադերից և մի կթան կովից։ Մխոն անչափ նվիրված է Օհան քեռուն, նրա խոսքին՝ հլու-հնազանդ։ Եվ միայն Օհան-քեռու հարցերին է լուրջ պատասխանում։ Մխոն գդակ չի դնում։ Գյուղի երիտասարդները, յուրաքանչյուր անգամ նրան տեսնելիս՝ հարցնում են. — Մխո՛ ջան, փափախդ ո՞ւր է։ Եվ Մխոն ամեն անգամ, օրական հարյուր անգամ իսկ, միևնույն պատասխանն է տալիս.- Ի՞նչը։ — Փափախդ ո՞ւր է։ — Ո՞ւմ։ — Քու փափախդ ո՞ւր է։ — Փափա՞խս, հա՛։ Քամին տարավ փափախս։ Չգիտեմ, խոլեռի տարին էր, թե քեռուս ձիու կորած տարին, մեկ սատանի քամի ելավ, աշխարք առավ մեջ, ջաղցի քարի պես պտտցուց, ֆռռացրեց։ Ես մե մենձ քարի տակ մտա, քարը բռնի, տափ եղա։ Մենակ փափախս տարավ, էդ տանելն է, որ տարավ։ Հիմի վո՜վ գիտե, փափախս ո՞ր սարի գլուխն է կորել, ո՞ր ծովերու վրեն կտմբտմբա։

«Մարդը գնացական է»,- սիրում է կրկնել Օհան–ամին,- նրա լավ գործը՝ մնացական»։ Մի անգամ, երբ հեղինակը բաժանվում է Օհան-ամուց, սա ասում է.- Է՜ է՜հ, ծերացա՜նք, ըսել է՝ եկանք հասանք ծերին։ Ամեն բանի ծերին, կյանքի ծերին, աշխարքի ծերին… Վնաս չունի։ Մեկ խնդրանք ունիմ — քանի ողջ եմ, ոտ ու ձեռով մնամ, գետնին գերի չըլնիմ, աշխատեմ, ու էստեղ, ջաղացիս դուռը նստած, համբերանքի չիբուխս քաշեմ, ու ամեն օր լսեմ բարի, ուրախ լուրեր աշխարքիս չորս դիերից, ամեն կողմերից։ Էլ ուրիշ բան չեմ ուզի…

Շատ տարիներ են անցել այն օրերից, բայց հեղինակը դեռ հիշում է Օհանի խաղաղ զրույցները, համբերանքի չիբուխի խաղաղ ծուխը, հանգիստ, հնամենի ձայնը…

Рубрика: Գրականություն 9 | Оставить комментарий

Урок 20.

  1. Упр. 1
  2. Подберите не менее трех синонимов к каждому слову:

— Отважный, храбрый, смелый, решительный.

— Холодный, ледяной, мёрзлый, студёный.

— Друг, товарищ, сторонник, приятель.

— Дом,  корпус, здание, строение.

— Говорить, рассказывать, беседовать, сообщать.

2. Какие пары слов не являются синонимами?

А)  1. Погасить – потушить; 2. Лелеять – нежить; 3. Бесхитростный – незатейливый;

4. Горе – случай; 5. Солидный – видный.

Б)  1. Преграда – помеха; 2. Привлекать – манить; 3. Скука – горе; 4. Склон – откос; 5. Забавный  — занимательный.

   3. Найдите лишнее слово в синонимическом ряду:

  1. Красный, багряный, фиолетовый, алый, огненный.
  2. Томительный, утомительный, томный, пятитомный.
  3. Всадник, наездник, человек, верховой, ездок, конный.
  4. Собака, Бобик, животное, Барбос.
Рубрика: Ռուսերեն 9 | Оставить комментарий

«Արտիստը» Վերլուծություն

Այս պատմությունը 17-18 տարեկան երիտասարդ արտիստ Լևոնի մասին է, որը սիրահարվում է տանտիրուհու աղջկան՝ Լուիզային: Լուիզան լավ ձայն ուներ և պատրաստվում էր գնալ Իտալիա՝ ձայնը մշակելու։ Լուիզային դիմավորելու է Կավալլարոն Միլանում, որը օպերային երգիչ է։ Դրանից հետո Լևոնի մոտ  մեծ ցանկություն է առաջանում գնալ Իտալիա՝ Լուիզային տեսնելու: Նա Իտալիա գնալու համար գումար է հավաքում ձախ կոշիկի մեջ:  երբ նա հավաքած է լինում 150 ռուբլի, նրա վրա հարձակվում են փողոցային խուլիգաններ և ուսումնասիրում գրպանները, սակայն ոչինչ  չգտնելով՝ խլում հագուստը , այդ թվում նաև կոշիկները: Այդ ընթացքում Լուիզան հասցնում է ամուսնանալ Կավարալոյի հետ և գնալ Փարիզ: Լևոնը սկսել էր հարբել, նրա բերանից սկսել էր օղու հոտ գալ: նա գումար վաստակելու համար պանդոկներում նվագում էր, և այնտեղ նրան ստիպում էին օղի խմել: Երբ Լևոնը իմացավ Լուիզայի մասին, ներքուստ շատ տխրեց, բայց նա իր տխրությունը ցույց չէր տալիս: Մի օր հեղինակը, Իցկոն և Չաուշենկոն (Լևոնի ընկերները) գնացին այնտեղ, որտեղ Լևոնը հաճախ է լինում, և փորձում էին Լևոնին գտնել, քանի որ նա կորած էր լինում: Ինչ-որ ժամանակ անց գտնվում է Լևոնի դին, այն թրջված էր և սփրթնած: Նրան գտել էին այն նավի տակից, որը պետք է նրան երկու շաբաթ հետո տաներ Իտալիա:

Рубрика: Գրականություն 9 | Оставить комментарий