Մայրենի տնային աշխատանք

Տնային աշխատանք 28.09.2018թ. . Ընտանիքիդ անդամների հետ ընթերցի՛ր Կոմիտասի բանաստեղծությունները: Քո ընտրությամբ որևէ մեկը սովորի՛ր անգիր: . Կատարի՛ր հետևյալ առաջադրանքը:

Պատրանք

Սալահատակն ու ուղին

Հոգիս թիթեռ
Մի վայր, մի վեր
Հույս ծովերով թևելով՝
Հոգիս մի բեռ
Անմայր, անսեր,
Լույս հովերով հևելով․․․։

. Կարդա՛ տեղծագործությունը
. Ինչպիսի՞ն էր ձեռնածուն

Ձեռնածուն շատ խելացի էր, հնարամիտ, շատախոս, և խորամանկ։
.Ինչպիսի՞ն էր թագավորը

Թագավորը գիտեր ինք խելացի է, այնինչ շատ արագ խաբվեց ավելի շուտ նա միամիտ էր։
. Ինչպես դու՛ կխաբեիր թագավորին

Ես կասեի, որ իմ պապը  քո ապարանքի տակ մի մեշոկ ոսկի ունի թաքցրած։ Արի քանդենք, որ վերցնեմ, տանեմ հետս, իսկ թե չես կամենում քանդել ապարանքդ՝ մի քսակ ոսկին տուր, գնամ։
. Ի՞նչ են նշանակում աչքերը հառել, ապրած կենա, գլուխ հանել արտահայտությունները

աչքերը հառել- ապշած նայել

ապրած կենա- կենդանի լինի

գլուխ հանել- հասկանալ, կարողանալ անել

. Եթե դու լինեիր առակի հեղինակը, ինչպե՞ս կավարտեիր այն: Մտքերդ գրիր բլոգում:

— Իմ պապը  քո ապարանքի տակ մի մեշոկ ոսկի ունի թաքցրած։ Արի քանդենք, որ վերցնեմ, տանեմ հետս, իսկ թե չես կամենում քանդել ապարանքդ՝ մի քսակ ոսկին տուր, գնամ։

Թագավոր պատասխանեց․

-Չէ, քանդել չեմ կարող վերցրու քսակդ ու գնա։
Запись опубликована в рубрике Без рубрики, Մայրենի. Добавьте в закладки постоянную ссылку.

Оставьте комментарий